Խորհրդարանում այսօր դարձյալ քննարկվել է հեռուստաեթերի բովանդակության խնդիրը։ Ուշադրության կենտրոնում, սակայն, այս անգամ ոչ թե ռուսական լրատվամիջոցներն էին, այլ «Շողակաթ»-ը։
«Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հարցրել է՝ թե ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթը» և ո՞ւմ է այն պատկանում։
Հակոբյանն էլ հայտնել է, որ «Շողակաթը» ֆինանսավորվում է պետության կողմից, և հանձնաժողովում խնդրահարույց են համարում այն, որ հեռուստաալիքի ամենամեծ բաղադրիչը եկեղեցականն է։