Տավուշում սահմանազատման գործընթացն այսօր բուռն կրքեր է առաջացրել խորհրդարանի դահլիճում, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը իշխող խմբակցությանը մեղադրել է փաստերը խեղաթյուրելու մեջ։
Մինասյանն արձագանքել է ԱԺ-ի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ակնարկին, թե ընդդիմության դաշնակիցը Ռուսաստանն է։
«Եթե մեր դաշնակիցները ՌԴ-ն ու Իրանն են, ձերն էլ Թուրքիան ու Ադրբեջանն են»,- ասել է Մինասյանը։