ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից ներկայացրել է սահմանազատման անհրաժեշտության վերաբերյալ իշխանության հիմնավորումները։
Ռուբինյանը քննադատել է սահմանը շփման գծի երկայնքով անցկացնելու ընդդիմության տեսակետը՝ հավելելով․ «Ձեր տրամաբանությամբ՝ սա ջունգլի է, ով որտեղ ուզում, այնտեղ կանգնում է»։