Հայաստանը նստելու է իրեն պարտության մատնած երկու երկրների հետ դեմ առ դեմ, և, փաստորեն, այլևս ոչ մի բռնվելու, հենվելու տեղ չի ունենալու։ Sputnik Արմենիայի եթերույմ ասել է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանը` խոսելով Ալմաթիում ախատեսվող Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին։
«Հայաստանն, օրինակ, այս պայմաններում չի կարող ապավինել միջազգային հանրությանը` ի դեմս միջնորդի` ասելով, որ նման սահմանազատումը սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների խախտում է»,– ասել է Գեղամյանը` ընդգծելով, որ մեր երկիրը վերածվել է Թուրքիայի ազդեցության գոտու, ինչի մասին ապրիլի 24-ին ընդգծել էր նաև Էրդողանը։
Հիշեցնենք` երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն Ալմաթիում։ Օրը դեռ հայտարարված չէ, բայց ղազախական կողմը շտապել է հստակեցնել, որ Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում որպես միջնորդ հանդես չի գալու, այլ միայն հարթակ է տրամադրելու։
Վարուժան Գեղամյանի հետ զրուցել ենք բանակցային այս նոր ֆորմատի, այն ձևավորած աշխարհաքաղաքական իրողությունների շուրջ։