Վիետնամը դարձել է աշխարհում սուրճի երկրորդ խոշորագույն վաճառողը

Սուրճ
Մեկ տարվա ընթացքում Վիետնամը գրեթե մեկուկես անգամ ավելացրել է սուրճի վաճառքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Վիետնամն անցյալ տարի իր համար ռեկորդային 4,24 մլրդ դոլարի սուրճ է վաճառել արտասահման՝ դրանով իսկ ապահովելով իր տեղը աշխարհի խոշորագույն արտահանողների եռյակում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վիճակագրական բաց տվյալներին:
Վիետնամը մեկ տարում սուրճի վաճառքն ավելացրել է գրեթե 1,5 անգամ, ինչը թույլ է տվել հինգերորդ տեղից տեղափոխվել երկրորդ հորիզոնական։ Առաջին հորիզոնականը պահպանել է Բրազիլիան, սակայն տարվա ընթացքում սուրճի վաճառքի ծավալները կրճատվել են 14 տոկոսով՝ հասնելով 7,35 մլրդ դոլարի։ Առաջատարների եռյակը եզրափակում է Շվեյցարիան. նախորդ տարվա համեմատ ծավալներն ավելացել են 6,6 տոկոսով՝ հասնելով 3,64 մլրդ դոլարի:
Հետաքրքիր է, որ անցյալ տարի եվրոպական մի շարք երկրներ կարողացել են ամրապնդել իրենց դիրքերը սուրճի շուկայում: Օրինակ` Իսպանիան (10,6%-ով՝ մինչև 424,42 միլիոն դոլար) և Ֆրանսիան (7,5%-ով՝ մինչև 1,27 միլիարդ դոլար) կարողացել են զգալիորեն ավելացնել իրենց արտահանումը։
Միֆեր և իրականություն սուրճի մասին․ պարզաբանում է սուրճի մասնագետ Սերգեյ Կարապետյանը