ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Օգոստոսի 1-ից կրթության ոլորտում սեռական խտրականության դեմ պայքարում ոչ թե կենսաբանական սեռի, այլ «գենդերային ինքնության» վրա հիմնվելու ԱՄՆ-ի որոշումը խախտում է միջազգային իրավունքը և վտանգում է կանանց իրավունքները: Այդ մասին ասված է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ռիմա Ալսալեմի հայտարարության մեջ:
Օգոստոսի 1-ից կրթության ոլորտում խտրականության դեմ պայքարի շրջանակներում ԱՄՆ-ն կսկսի սեռը որոշել ոչ թե կենսաբանական հատկանիշներով, այլ գենդերային ինքնությամբ:
Դաշնային ֆինանսավորում ունեցող կրթական ծրագրերում գենդերային խտրականությունն արգելող դաշնային օրենքում կատարված փոփոխությունները «սեռ» տերմինի նոր մեկնաբանություն են նախատեսում: Ալսալեմը մատնանշում է կանանց և աղջիկների խոցելիության աճը՝ նրանց անձնական տարածքի հնարավոր խախտման և սեռական բռնության սպառնալիքի պատճառով՝ պայմանավորված առանձնացված գենդերային տարածքների բացակայությամբ:
Նա ԱՄՆ-ին կոչ է անում վերանայել այս փոփոխությունները, և աջակցություն և առաջարկություններ է խոստանում կանանց իրավունքների պաշտպանության համար:
Նա հավելել է, որ նոր կանոնները հակասում են Մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի պահպանման ԱՄՆ պարտավորություններին, որոնք պարտավորեցնում են արգելել և կանխել սեռով պայմանավորված խտրականությունը, «որը, ընդհանուր առմամբ, կարելի է մեկնաբանել միայն որպես կենսաբանական սեռ»: