«Եվրատեսիլ 2024». «Լադանիվա» խումբն արդեն Շվեդիայի Մալմյո քաղաքում է

«Լադանիվա» խումբն արդեն Շվեդիայի Մալմյո քաղաքում է
«Լադանիվայի» ելույթի առաջին բեմական փորձը նախատեսված է վաղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. «Եվրատեսիլ 2024»-ի հայաստանյան պատվիրակությունն արդեն Շվեդիայի Մալմյո քաղաքում է։ Տեղեկությունը հրապարակվել է «Հայաստանը «Եվրատեսիլում»» ֆեյսբուքյան էջում։
«Վաղը սպասվում է «Լադանիվայի» ելույթի առաջին բեմական փորձը»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ «Եվրատեսիլ-2024»-ը կանցկացվի մայիսի 7-11-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում, Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին։ «Լադանիվա» խումբը կներկայանա «Jako» երգով։
Հիշեցնենք` «Եվրատեսի-2023»–ում Հայաստանի պատվիրակը Բրյունետն էր, որը ներկայացել էր «Future lover» երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14–րդ տեղը։ Մրցույթի հաղթող ճանաչվեց Շվեդիան ներկայացնող երգչուհի Լորենը։