Իսրայելի բանակը հայտարարել է, որ խոցել է «Հզբոլլահ» շարժման օբյեկտները

Իսրայելական բանակ
Նշվում է, որ խոցված թիրախների թվում «Հզբոլլահի» մի շարք ռազմական կառույցներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հզբոլլահ» շարժման օբյեկտներին։
«Գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հըզբոլլահ» ահաբեկչական օբյեկտներին», - ասված է բանակի Telegram-յան ալիքում տարածված հաղորդագրության մեջ:
Ըստ ՑԱԽԱԼ–ի` խոցված թիրախների թվում են եղել Ջեբել Բլաթ տեղանքի շրջանում գտնվող օպերատիվ ենթակառուցվածքները, ինչպես նաեւ Լիբանանի հարավային Մարվահին քաղաքի շրջանում «Հզբոլլահի» մի շարք ռազմական կառույցներ:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
«Հզբոլլահը» հարվածներ է հասցրել Լիբանանի հետ սահմանին գտնվող իսրայելական դիրքերին