ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Թեհրանում մասնակցել է Iran Expo 2024-ինՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանն ԻԻՀ Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է ապրիլի 27-ից մայիսի 1-ը անցկացվող Iran Expo 2024 արտահանման հնարավորությունների 6-րդ ցուցահանդեսին, տեղեկացնում են նախարարությունից։
Նա այցելել է նաև Չաբահարի ազատ տնտեսական գոտու տաղավար, որի գործադիր տնօրենը ներկայացրել է տարածաշրջանի արտադրական և արտահանման հնարավորությունները և հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։
Iran Expo 2024-ին Հայաստանից մասնակցում է շուրջ 70 ընկերություն։
Այցի շրջանակներում կայացել են նաև B2B հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են հայ-իրանական գործարար կապերի ամրապնդման, երկկողմանի առևտրաշրջանառության ավելացման և լոգիստիկ երթուղիներին առնչվող հարցեր։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Թեհրանում մասնակցել է Iran Expo 2024-ին
© Photo : press office of Ministry of Economy of the Republic of Armenia