Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

Բռնցքամարտ
Հայաստանի հավաքականն առաջնությունն ավարտեց 7 մեդալով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Բելգորոդում անցկացված Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
Մեր հավաքականն առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով։
92 կգ քաշային Նարեկ Մանասյանը վնասվածքի պատճառով եզրափակիչ մենամարտում ռինգ դուրս չեկավ և ոսկե մեդալը շնորհվեց ռուս բռնցքամարտիկին։
Արծաթե մեդալ նվաճեց նաև 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը։
57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Սահակյանը, 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 70 կգ քաշային Անի Հովսեփյանը նվաճեցին բրոնզե մեդալ։
Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը։