Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ֆիդանի և Բլինկենի բանակցությունները. ի՞նչ են նրանք քննարկել

Թուրքիայի և ԱՄՆ-ի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում են ունեցել Էր Ռիադում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Էր Ռիադում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպմանը քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում իր դիվանագիտական աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ընթացքում գնահատական է տրվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:
Ֆիդանը և Բլինկենը խոսել են նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակի մասին և քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ե՞րբ կավարտվի ռազմական հատուկ գործողությունը. Սերգեյ Շոյգուն ժամկետ է նշել