ԵՄ երկրներից մի քանիսը կարող են մինչև մայիսի վերջ ճանաչել պաղեստինյան պետությունը. Բորել

Ժոզեպ Բորել
Այս պահին Պաղեստինը ճանաչում է ԵՄ անդամ 9 երկիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Սպասվում է, որ Եվրամիության անդամ երկրներից մի քանիսը մինչև մայիսի վերջ կճանաչեն Պաղեստինի պետականությունը: Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը Էր Ռիադում Համաշխարհային տնտեսական համաժողովի հատուկ նիստի շրջանակում։
Այժմ Պաղեստինը ճանաչում է ԵՄ անդամ 9 երկիր․ նրանցից ութը՝ Բուլղարիան, Կիպրոսը, Չեխիան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան, ճանաչել են 1988 թվականին՝ ԵՄ-ին անդամակցելուց առաջ, իսկ Շվեդիան՝ 2014 թվականին։
Իսրայելի բանակը հայտարարել է, որ խոցել է «Հզբոլլահ» շարժման օբյեկտները
Մարտին Իսպանիան, Իռլանդիան, Մալթան և Սլովենիան հայտարարեցին, որ համատեղ աշխատելու են պաղեստինյան պետության ճանաչման ուղղությամբ:
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, որը կապված է կողմերի տարածքային շահերի հետ, տասնամյակներ շարունակ լարվածության և ռազմական բախումների աղբյուր է տարածաշրջանում։ ՄԱԿ-ի որոշմամբ, ԽՍՀՄ-ի ակտիվ դերակատարմամբ 1947-ին որոշվեց ստեղծել երկու պետություն՝ Իսրայելն ու Պաղեստինը, բայց ստեղծվեց միայն Իսրայելը:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բեյրութում կքննարկի Իսրայելի հետ լարվածությունը թուլացնելու հարցը