ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի - Sputnik. Դոնեցկի Ավդեևկա քաղաքում խոշտանգումների հետքերով խաղաղ բնակիչների գերեզմաններ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեն։
«Ռուսաստանի ՔԿ-ի քննիչները կհետաքննեն Ուկրաինայի զինված կազմավորումների հերթական հանցագործությունները Խերսոնի և Զապորոժիեի շրջանների, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության խաղաղ բնակիչների նկատմամբ․․․․ Հաղորդվում է, որ Ավդեևկայում (ԴԺՀ) հայտնաբերվել են խաղաղ բնակիչների գերեզմաններ՝ խոշտանգումների հետքերով»,- ասվում է կոմիտեի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գերատեսչությունը կպարզի տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և հանցագործությունների կատարման մեջ ներգրավված անձանց:
Ավդեևկան Դոնեցկի հյուսիսային արվարձանն է, որը Ուկրաինայի զինված ուժերը վերածել էին հզոր ամրացված շրջանի։ Ռուսական բանակն այն ազատագրել է փետրվարի 17-ին: Փետրվարի 20-ին Կիևի ռեժիմի հանցագործությունների գծով ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Ավդեևկայում, ըստ նախնական տեղեկությունների, խոշտանգումների գաղտնի սենյակներ և թաղումներ են եղել: