Մայիսի 1-ից Հայաստանում կսկսեն գործել տարեցների հիշողության զարգացման ակումբներ․ Քրիստինա Գալստյան

Sputnik
Ինչ են անում տարեցները Հայաստանում։ Կանայք հիմնականում տան գործերով են, թոռ են պահում, տղամարդիկ, եթե չեն աշխատում` տանն են։
Գիտությունն արդեն ապացուցել է, որ քիչ շարժվելը վտանգավոր է առողջության համար, վտանգավոր է նաև միտքը չաշխատացնելը։ Բժիշկները խորհուրդ են տալիս նույնիսկ խաչբառ լուծել` որպես ուղեղի մարզում։ Առողջապահության նախարարությունը որոշել է դուրս բերել տարեցներին տանից և միտքն ու մարմինը մարզելու հնարավորություն տալ։ Մայիսի 1-ից Հայաստանում կսկսեն գործել տարեցների հիշողության զարգացման ակումբներ։
Ապրիլից Երևանի 10 դպրոցներում արդեն գործում են ֆիզիկական ակտիվության խմբակներ` 55 և բարձր տարիքի մարդկանց համար։ Մանրամասները պատմել է Առողջապահության նախարարության հանրային առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Քրիստինա Գալստյանը։