Մասնավոր խուզարկուներին սկզբում դիմում էին ամուսնական դավաճանության հարցերով․ Հայկ Գաբրիելյան

Sputnik
Երևանում կան մասնավոր խուզարկուներ։ Անհավատարիմ ամուսիններին թող այս փաստը չմտահոգի, քանի որ Հայաստանում դետեկտիվներն իրավունք չունեն խախտել անձնական կյանքի գաղտնիությունն ու հետևել անհավատարիմ կնոջը կամ ամուսնուն։
Ոլորտը նոր է մեր երկրում և առայժմ չկա նաև օրենսդրական համապատասխան դաշտ, բայց մասնավոր դետեկտիվները գործ ունեն։ 2021 թվականին է Հայաստանում հիմնադրվել առաջին ու միակ մասնավոր խուզարկուի գրասենյակը` «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոն», որի հիմնադիր-ղեկավարն է ոստիկանության փոխգնդապետ Հայկ Գաբրիելյանը։