Հայաստանի իշխանությունը չի առաջնորդվում ազգային շահով. Արամ Օրբելյան

Sputnik
Իրավունքի մասնագետներն այս օրերին պնդում են, որ այն ինչ իրականացվում է Հայաստանում հեռու է սահմանազատման և սահմանագծման իրավական գործընթաց կոչվելուց։ Պատերազմի սպառանալիքով Ադրբեջանը` պահանջում է, Հայաստանի իշխանությունն էլ նույն սպառնալիքը ժողովրդին փոխանցելով` տալիս է։
Պնդումները, թե սահմանազատման դեպքում Հայաստանը կստանա միջազգայնորեն ճանաչված սահման, հետևաբար կկարողանա այն պաշտպանել ըստ միջազգային իրավունքի` մասնագետները չեն պաշտպանում։
Միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը հիմնավորում է, որ Տավուշի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը ճանաչվել է առնվազն երկու անգամ։