Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ռազմաճակատում խուճապն աճում է․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է ռազմաճակատում ստեղծված իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Ուկրաինական ռազմաճակատում խուճապն աճում է, ՌԴ-ի համար կարևոր է կանգ չառնել և աջակցել այդ դինամիկային, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հարցազրույցի կադրերը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինին `իր Telegram ալիքում։
Պեսկովը նշել է, որ բոլորի ընկերները, բարեկամներն ու հարազատներն էլ կռվում են ռազմաճակատում, նրանցից ոմանք գալիս են արձակուրդ և պատմում իրենց տեսածը, նրանցից ոմանք տեղեկություններ են հայտնում հեռախոսով, նամակներով:
«Եվ այս տեղեկատվությունը հենց առաջին ձեռքից է։ Այնտեղ` մյուս կողմից, խուճապն աճում է։ Մեզ համար այժմ շատ կարևոր է աջակցել այդ դինամիկային։ Շատ կարևոր է կանգ չառնել և գնալ դրանք իրականացնելու ճանապարհով», – ասել Է Պեսկովը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։