Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսը տեսակցել են ողբերգական վթարից տուժածներին

Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսը տեսակցել են ողբերգական վթարից տուժածներին
Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր է եղել։ Նրանց մի մասը վնասվածքներ չի ստացել ու հրաժարվել է բժշկական օգնությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը տեսակցել են Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմը։
Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսը տեսակցել են ողբերգական վթարից տուժածներին
Հայտնել էինք, որ երեկ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում իրանական պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, որի հետևանքով կար 5 զոհ և 9 վիրավոր։
«Վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելեց Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջեց վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվեցին նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սյունիքի մարզպետն ու Իրանի հյուպատոսը տեսակցել են ողբերգական վթարից տուժածներին
Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր է եղել։ Նրանց մի մասը վնասվածքներ չի ստացել ու հրաժարվել է բժշկական օգնությունից։
Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր (որոնցից 3-ի վիճակն է գնահատվում ծանր) և մեկ մահացածի մարմին։