ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի և Կալուգայի շրջաններում խոցել են ուկրաինական 17 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են ուկրաինական տասնյոթ անօդաչու թռչող սարք, որոնցից ինը Բրյանսկի, երեքը՝ Կուրսկի, երկուսը Բելգորոդի և երեքը՝ Կալուգայի շրջանների երկնքում», -նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում ՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերում: