Միրզոյանը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Կատարի վարչապետի հետ

Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էԿատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան համահունչ է արաբական աշխարհի բոլոր երկրների հետ ՀՀ ինտենսիվ զարգացող փոխգործակցությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը տարածաշրջանային անվտանգության հարցեր է քննարկել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արարատ Միրզոյանը շեյխ Մուհամմադ Ալ Թանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի համաձայնեցման և սահմանազատման գործընթացում առաջ ընթանալու կարևորությունը»,–նշված է հայտարարության մեջ։
Միրզոյանը նաև ընդգծել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառության վկայությունն է՝ միտված Հարավային Կովկասում տնտեսական զարգացման միջոցով կայուն խաղաղության հասնելուն։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան համահունչ է արաբական աշխարհի բոլոր երկրների հետ ՀՀ ինտենսիվ զարգացող փոխգործակցությանը։
Պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էԿատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ
Միրզոյանը ողջունել է 2023թ. Կատարի կողմից կայացված որոշումը ռեզիդենտ դեսպանություն բացել Երևանում, որը հաջորդեց Կատարում ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման վերաբերյալ որոշմանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով ապրիլի 28-29-ը կգտնվի Կատարի Պետությունում:
Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997 թ–ին: 2019թ–ին Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ 2023 թ–ին Կատարի կողմից կայացվել է որոշում` ռեզիդենտ դեսպանություն բացել նաև Երևանում: