Երևանում անոմալ շոգ կլինի. Սուրենյանը եղանակի կանխատեսում է ներկայացրել

Երևան. Արխիվային լուսանկար
Ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին + 35 աստիճան տաքություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Այսօր Երևանում անոմալ շոգ կլինի, որը սովորաբար բնորոշ չէ ապրիլ ամսին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն, սակայն ապրիլին ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է 2008թ-ին + 35 աստիճան տաքություն»,–գրել է Սուրենյանը։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ապրիլի 25-ից օդի ջերմաստիճանը բարձրանալու է։
Հավելենք, որ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի կանխատեսումներով Հանրապետության տարածքում ապրիլի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։