Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Եվրոպայի առաջանության արծաթե մեդալակիր է

Նարեկ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ Բելգրադում նվաճել է 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվել է բռնցքամարտի Եվրոպայի առաջանությունը, Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Մանասյանը նվաճել է բրոնզե մեդալը։
Ոսկե մեդալի վերջին հույսը մեր հավաքականի համար Նարեկ Մանասյանն էր, որը 92 կգ քաշային կարգի եզրափակիչում մենամարտելու էր Ռուսաստանը ներկայացնող Մուսլիմ Հաջիմագոմեդովի հետ։ Բայց հայ բռնցքամարտիկը մենամարտկն չներկայացավ վնասվածքի պատաճռով, ու հաղթանակը շնորհվեց Ռուսաստանի ներկայացուցչին։ Մանասյանը նվաճեց արծաթե մեդալ։
Հիշեցնենք, որ այսօր Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումն էր նվաճել 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը։ Իսկ Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ Բելգրադում նվաճել է 2 արծաթե և 5 բրոնզե մեդալ։