Վայքի «Արևիկ» մարզադաշտում տիրող մթնոլորտը լիովին համապատասխանում էր անվանմանը: Խաղադաշտում՝ ջերմ ու բարեկամական մթնոլորտում, ֆուտբոլային թեժ մարտեր էին ծավալվում, իսկ տրիբունաներից երկրպագուների ուրախ ժպիտներն էին փայլում:
Օրվա հերոսը՝ ոչ վաղ անցյալում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի երկարամյա դարպասապահ և ավագ Ռոման Բերեզովսկին, ինքնագրեր էր բաժանում և լուսանկարվում՝ ամուր սեղմելով Հայաստանի բոլոր մարզերի երեխաների և մեծահասակների ձեռքերը: Նրա ավագ եղբայրը՝ Ալեքսանդրը, այդ ժամանակ մրցաշարի VIP հյուրերին ցույց էր տալիս ընտանեկան արխիվի սև ու սպիտակ և գունավոր լուսանկարները, որոնցում լեգենդար դարպասապահը նախադպրոցական տարիքում էր:
Հայաստանի սահմանամերձ մարզերի երեխաների ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը դարպասապահ Ռոման Բերեզովսկու մրցանակի համար
© Photo : Русский дом в Ереване
Բերեզովսկիների ընտանիքը Հայաստանի հետ կապերն ամրապնդել է 1968 թվականին, երբ ընտանիքի հայրը միացել է Արփա-Սևան թունելի կառուցման աշխատանքներին: Ռոմանը ծնվել է Երևանում 1974 թվականին և միշտ խորը հպարտություն է զգացել իր երկրի համար, հատկապես խաղերից առաջ ազգային օրհներգի կատարման ժամանակ:
Բերեզովսկու պատվին անվանակոչված մրցաշարն մեկնարկել է անցյալ տարի և իր շուրջը համախմբել 113 թիմ և 1200 պատանի մարզիկ: Տարածաշրջանային չեմպիոնների եզրափակիչը նախատեսված էր 2023 թվականի աշնանը, սակայն Արցախի ողբերգական իրադարձությունների պատճառով հետաձգվեց և կայացավ միայն հիմա։
Հայաստանի սահմանամերձ մարզերի երեխաների ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ խաղերը դարպասապահ Ռոման Բերեզովսկու մրցանակի համար
© Photo : Русский дом в Ереване
Վայք էր ժամանել նաև ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը որդու հետ։
«Շատ կարևոր է, երբ երեխաները կենդանի շփվում են միմյանց և իրենց կուռքի՝ Բերեզովսկի ազգանունով լեգենդար հայ դարպասապահի հետ։ Այս պահերրը կհիշվեն ողջ կյանքում: Տղաները, միևնույն է, հաղթեցին, նույնիսկ եթե պարտվեցին խաղադաշտում։ Մրցաշարը մեծ արժեք ունի մատաղ սերնդի դաստիարակության համար ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական իմաստով», - ասում է Սերգեյ Կոպիրկինը։
Սերգեյ Կոպիրկինը հետևել է մրցաշարի եզրափակիչ խաղերին
© Photo : Русский дом в Ереване
Մրցաշարում հաղթեցին ալավերդցի տղաները, իսկ լավագույն դարպասապահ, թիմի ավագ Ալեն Նասիբյանը Բերեզովսկուց որպես մրցանակ ձեռնոց ստացավ:
Որպես հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ՝ Ռոման Բերեզովսկու մրցանակի համար մրցաշար անցկացնելու գաղափարը պատկանում է Հայաստանում ռուսական տանը («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչություն): Դրան աջակցել և կազմակերպել են «Բարության ճանապարհ» հասարակական կազմակերպությունը՝ Ռոմանի ավագ եղբոր՝ Ալեքսանդր Բերեզովսկու գլխավորությամբ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հաջորդ տարվանից մրցաշարը պաշտոնապես կանցկացվի Հայաստանում և Ռուսաստանում սպորտի զարգացման համար պատասխանատու նախարարությունների հովանու ներքո: