Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը. Արխիվային լուսանկար
Ալեն Սիմոնյանի պարտականությունները կկատարի Ռուբեն Ռուբինյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կմեկնի արձակուրդ։ Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում ասվում է, որ նա ապրիլի 29-ից մայիսի 2-ը ներառյալ կգտնվի արձակուրդում:
Այդ ընթացքում նրա պարտականությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
Ալեն Սիմոնյանը հրամանագրով նաև հրահանգել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը: