«Ոտքի՛, քանի քեզ էլ չեն հանձնել». կանայք բողոքի լուռ ակցիա են անում Երևանում

Կանայք երթին մասնակցում են իրենց մանկահասակ երեխաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. «Ժամն է ընդվզման», «Չարի վերջը մոտ է», «Տավուշը հայրենիք է», «Ոտքի՛, քանի քեզ էլ չեն հանձնել», «Հայաստանը մայրն է, մորը չեն հանձնում» և այլ ցուցապաստառներով այսօր բողոքի լուռ երթ անցկացվեց Երևանում։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ակցիան անցկացնում է «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը` ի աջակցություն Տավուշի և ընդդեմ Քաղաքացու օրվա։
Կանայք երթին մասնակցում են իրենց մանկահասակ երեխաների հետ։ Երթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով քայլում և զանգ հնչեցնելով` սթափության կոչ են անում մարդկանց։
Ի նշան բողոքի` նրանք փակել են իրենց բերանները կարմիր ինքնակպչուն ժապավեններով, որոնց վրա գրված է «Մի՛ լռիր»։