Սյունիքում իրանական համարներով ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և վիրավորներ (լրացված)

Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Sputnik
ՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան զոհեր և վիրավորներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը ստացվել է այսօր` ժամը 17:27-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկներ:
Ըստ նախնական տվյալների` կա երեք զոհ և վեց տուժած:
shamshyan.com–ի տեղեկություններով` ավտոբուսն իրանական համարանիշներով է եղել։
Վթարված ավտոբուսը
Ժամը 19։00–ին ՆԳՆ–ն հաղորդեց, որ վթարից տուժածների թիվն ավելացել է. կա 4 զոհ, 9 վիրավոր։
22։30–զոհերի թիվն ավելացել է ևս մեկով. կա 5 զոհ, 9 վիրավոր։
Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են: