ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել Կախովկայում մասնավոր տան վրա արկ ընկնելու հետևանքով։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտնել է Խերսոնի մարզի նահանգապետ Վլադիմիր Սալդոն։
Այսօր առավոտյան հաղորդվել էր Նովայա Կախովկայի բնակելի հատվածի գնդակոծության մասին, զոհվել է մեկ մարդ և վնասվել երեք առանձնատուն:
«Կախովկայում Կիևի ահաբեկիչների արկը ընկել է մասնավոր տան վրա։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը միջին ծանրության վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց», - գրել է նա:
Սալդոն հավելել է, որ Գորնոստաևկայում բնակելի հատվածի գնդակոծությունը հանգեցրել է երեք մասնավոր բնակելի տների վնասման, զոհեր և տուժածներ չկան: