ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը X–ի իր միկրոբլոգում շնորհավորել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյունիս Սլոթին` թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Լավագույն մաղթանքներ եմ հղում իմ գործընկերոջը` Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրյունիս Սլոթին։ Հիմք ընդունելով մեր նախորդ քննարկումները՝ ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր համատեղ օրակարգը ՀՀ–Նիդեռլանդներ, ՀՀ–ԵՄ նախաձեռնություններով»,– գրել է նա:
Ծննդյան օրվա առթիվ Նիդեռլանդների թագավորին շնորհավորել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայաստանին և Նիդեռլանդներին միավորում են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքները: Երկու երկրների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն»,- ասվում է Խաչատուրյանի ուղերձում:
Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը այս տարի դարձավ 57 տարեկան։