Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Արթուր Դավթյան
Հենացատկի վարժության եզրափակիչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հենացատկի վարժության եզրափակիչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր և հռչակվել Եվրոպայի փոխչեմպիոն։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Համլետ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալը նվաճել էր Մամիկոն Խաչատրյանը: Երկու մարզիկներն էլ մեդալներ էին նվաճել նժույգ թափեր վարժությունում:
Արթուր Դավթյանը Հայաստանի երկրորդ ոսկին նվաճեց Դոհայում