Ariston-ը փոխանցելու որոշումից հետո Իտալիայի ԱԳ նախարարը հանձնարարել է կանչել ՌԴ դեսպանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ariston և BSH Hausgerate ռուսական «դուստրերին» «Գազպրոմ Կենցաղային համակարգեր» բաժնետիրական ընկերության ժամանակավոր կառավարմանը հանձնելու մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Իտալիայի արտգործնախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ հանձնարարել է կանչել Հռոմում ՌԴ դեսպան Ալեքսեյ Պարամոնովին Ariston-ի ռուսական դստերը «Գազպրոմի» տնօրինմանը հանձնելու որոշումից հետո: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ԱԳՆ գլխավոր քարտուղարին հանձնարարել եմ կանչել Իտալիայում Ռուսաստանի դաշնության դեսպանին։ Կառավարությունը պարզաբանում է խնդրում Ariston Thermo Group-ի ազգայնացման վերաբերյալ: Այն նաև աշխատում է Բրյուսելի հետ՝ Գերմանիայի հետ համատեղ», - գրել է նա Х սոցցանցում։
Ավելի վաղ Տայանին հայտարարել էր, որ Մոսկվայում դեսպանատան հետ կապ է հաստատել «Գազպրոմ կենցաղային համակարգեր» ԲԸ-ի ռուսական «դուստր» Ariston ընկերությանը ժամանակավոր կառավարման հանձնելու մասին որոշումից հետո՝ այդ քայլն անսպասելի անվանելով:
BOSCH Hausgerate GmbH-ն կենցաղային տեխնիկա արտադրող գերմանական ընկերություն է, որը հիմնադրվել է 1967 թվականին։ 2015 թվականին կենցաղային տեխնիկայի մեկ այլ արտադրող՝ Bosch ընկերությունը BSH-ն դարձրեց իր դուստր ձեռնարկությունը՝ գնելով գործընկերների մասնաբաժինը։ BSH կոնցեռնի ամենահայտնի ապրանքանիշներն են Bosch-ը և Siemens-ը:
Պուտինը պատասխան է առաջարկել Արևմուտքի պատժամիջոցներին
Ariston-ը Indesit Company կոնցեռնին պատկանող ապրանքանիշ է։ Արտադրում է խոշոր կենցաղային տեխնիկա, այդ թվում՝ ջրատաքացուցիչներ, օդատարներ, վառարաններ և այլն։
«Գազպրոմ կենցաղային համակարգերը» «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է, կենցաղային գազի և էլեկտրական վառարանների, գազի օգտագործման սարքավորումների բաղադրիչների խոշորագույն ռուսական արտադրողն է: