ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով ապրիլի 28-29-ը կգտնվի Կատարի Պետությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Նախատեսված են հանդիպումներ Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի վարչապետ, ԱԳ նախարարի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1997 թ–ին:
2019թ–ին Դոհայում բացվել է ՀՀ ռեզիդենտ դեսպանությունը, իսկ 2023 թ–ին Կատարի կողմից կայացվել է որոշում` ռեզիդենտ դեսպանություն բացել նաև Երևանում: