ՀՀ խոշոր աղբավայրը կոնսերվացնելու և նոր աղբայարի կառուցելու համար պահանջվում է 30 մլն դոլար. Լևոն Հովհաննիսյան

Sputnik
Հայաստանի խոշորագույն աղբավայրը կոնսերվացնելու և նոր աղբավայր կառուցելու համար նախնական հաշվարկով պահանջվում է 30 մլն դոլար։ Նոր աղբավայրի տեխնիկա–տնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է, մշակվել է նաև Նուբարաշենի ու Աջափնյակի աղբավայրերի փակման նախագիծը։
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի խոսքով` տարբեր գործընկերներ արդեն իսկ մեծ հետաքրքրութուն են ցուցաբերում աղբավայրի փակման և աղբի վերամշակման հարցում։
Մինչև կգտնեն 30 միլիոն դոլար ներդրողին` աղբավայրերում կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում` հրդեհները պակասեցնելու համար: