Ինժեներական քաղաքն արդեն գործում է, զուգահեռաբար ներդրվում են նաև նոր ուղղություններ։
Ինժեներական քաղաքում արդեն մշտական հասցե ունեն 20 ընկերություններ։ Հիմա էլ մասնաշենք են կառուցում գերհամակարգչի և տիեզերական սարքերի, անօդաչու մեքենաների և այլ լաբորատորիաների համար։
Այն մասին, թե ինչ են անում ինժեներական քաղաքում` Sputnik Արմենիային պատմել է ինժեներական քաղաքը կառավարող կազմակերպության` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։