Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարի հետ

Հանդիպման ժամանակ
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, սահմանների դելիմիտացիա/դեմարկացիային վերաբերվող հարցեր են քննարկել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը։
«Դեսպանի հետ զրույցում մատնանշեցինք Հայաստանի քաղբանտարկյալների առկայության, ոստիկանական բռնությունների աճի, Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը: Խոսքումս նաև նշեցի, որ սահմանային ճշգրտման անվան տակ իրականացվող գործընթացն իրականում խաղաղության երաշխիք չի ապահովում, ավելին` դա հետագա սրացումների առիթ է դառնալու»,–նշել է Աբրահամյանը:
Դեսպանն իր հերթին անդրադարձել է ԵՄ մոտեցումներին և Հարավային Կովկասում ձևավորված իրադրության վերաբերյալ կառույցի պաշտոնական մոտեցումներին և անելիքներին: