Սևան–Երևան ճանապարհը փակած 3 քաղաքացի բերվել է ոստիկանություն

Բողոքի ակցիա. Արխիվային լուսանկար
Նշվում է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Սևան–Երևան ճանապարհը փակած 3 քաղաքացի ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժին են բերվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որը մասնակցում էր ակցիային, չի բերվել ոստիկանություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ի արդեն 8 օր պայքարի դուրս եկած տավուշցիների այսօր Հրազդան քաղաքի մոտակայքում բազմաթիվ քաղաքացիներ փակել էին ճանապարհը։
Հիշեցնենք, որ ակցիային մասնակցում էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ղազարյանը: Ինչ-որ պահի բախում տեղի ունեցավ ցուցարարների և իրավապահների միջև։ Վերջիններս սկսեցին մարդկանց բերման ենթարկել։ Ներկա պահին Սևան–Երևան ճանապարհի երթևկությունն արդեն վերականգնվել է։