Սառեցված ակտիվների բռնագրավումը չի ազդի ՌԴ ֆինանսական կայունության վրա. Նաբիուլինա

Էլվիրա Նաբիուլինա
ԿԲ–ն նախագահը վստահեցրել է, որ ՌԴ–ն ունի բավականաչափ ակտիվներ, որպեսզի ծածկի ֆինանսական կայունության հետ կապված ցանկացած հնարավոր ռիսկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավումը ոչ մի ազդեցություն չի ունենա Ռուսաստանի Դաշնության ֆինանսական կայունության վրա։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ինչ վերաբերում է ոսկու և արժույթի մեր պաշարների հնարավոր բռնագրավմանը, դա որևէ ազդեցություն չի ունենա մեր ֆինանսական կայունության վրա, քանի որ սառեցված ակտիվներով գործառնությունները տևական ժամանակ դադարեցված են, մենք դրանք չենք օգտագործում», - ասել է Նաբիուլինան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ԿԲ–ն գնահատում ԱՄՆ-ի կողմից ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավման մասին որոշման ազդեցությունը Ռուսաստանի ֆինանսական կայունության վրա։
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը երկար տարիներ դիվերսիֆիկացնում է ոսկու և արժույթի իր պահուստները, ուստի Ռուսաստանն ունի բավականաչափ հասանելի պահուստներ, որոնց վրա պատժամիջոցները չեն ազդում, և դրանք բավարար են ֆինանսական կայունությանը սպառնացող հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար:
ՌԴ–ի սառեցված ակտիվների փոխանցումը Ուկրաինային. Բրիտանիան և ԱՄՆ-ն առաջարկներ են պատրաստում