ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է Բելգորոդի մարզի մի շարք գյուղերի գնդակոծության մասին

Հաղորդվում է չորս բնակավայրերի գնդակոծության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Բելգորոդի մարզի մի շարք գյուղեր գնդակոծության են ենթարկվում Ուկրաինայի զինված ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ Բելգորոդի մարզի գլխավոր վարչությունը։
«Գնդակոծվում է Գրայվորոնսկի քաղաքային օկրուգը՝ գ.Գլոտովո, գ. Գորա - Պոդոլ, գ. Կոզինկա», - ասված է հաղորդագրության մեջ:
Րոպեներ անց ԱԻՆ-ը հայտնել է նույն շրջանում գտնվող Սմորոդինո գյուղի գնդակոծության մասին:
Բելգորոդի մարզի սահմանամերձ Գրայվորոնսկի շրջանը պարբերաբար գնդակոծվում է ուկրաինական կողմից։