Լևոն Տեր–Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Լևոն Տեր–Պետրոսյան
ՀՀ առաջաին նախագահը պլանային հետազոտություն է անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Տեղեկությունը հայտնում է նրա խոսնակ Արման Մուսինյանը։
«Տեր-Պետրոսյանը պլանային հետազոտություն անցնելուց հետո այսօր դուրս է գրվել հիվանդանոցից»,– գրել է Մուսինյանը ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ 79-ամյա Տեր-Պետրոսյանն ապրիլի 22-ին էր այցելել «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության։