ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Լրագրող Դմիտրի Կիսելյովը
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Тот самый Киселев» ֆիլմում պատմել է, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել գլխավորել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը:
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Тот самый Киселев» ֆիլմում պատմել է, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն առաջարկել գլխավորել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը:
Լրագրողը ճանապարհին է եղել մոտոցիկլետով, երբ զանգել են իր բջջային հեռախոսին։ Մեդիամենեջերի հետ կապ է հաստատել ՌԴ նախագահի աշխատակազմի այն ժամանակվա ղեկավար Սերգեյ Իվանովը և Կիսելյովին հայտնել, որ երկրի ղեկավարը նրան իր մոտ է հրավիրում։
Կիեսլյովը նշված ժամին գնացել է նախագահի մոտ, նրան դիմավորել է Իվանովը և ասել` այս կաբինետում առաջարկներից չեն հրաժարվում։
«Եվ Վլադիմիր Վլադիմիրովիչն ասում է. «Սա հրամանագիրն է, ես պետք է ազգանունը լրացնեմ։ Մենք «Ռոսիա սեգոդնյա» մեիդախումբ ենք ստեղծում, դրա մեջ կլինեն նաև ՌԻԱ Նովոստին և «Голос России»-ն , այսինքն՝ արտասահմանյան հեռարձակումները։ Եվ ես ձեզ եմ ղեկավար տեսնում»: Ես ասում եմ․ «Դե, ճիշտն ասած, անսպասելի էր, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես երևի պետք է մի քիչ մտածեմ, ամեն դեպքում»,-պատմում է լրագրողը:
Այնուհետև Պուտինը հետաքրքրվել է` Կիսելյովը մոտոցիկլետ վարել գիտի՞։ Վերջինս դրական է պատասխանել։
«Լավ կլիներ` ավելի հազվադեպ անեիք դա»,- հիշում է լրագրողը նախագահի պատասխանը։
Կիսելյովը հավելել է, որ համաձայնել է Պուտինի հետ։ Այդ ժամանակ պետության ղեկավարը մեդիամենեջերին հարցրել է` արդյոք արդեն մտածեց նոր պաշտոնի մասին։
«Ասացի՝ դե, մտածեցի։ (Պուտինը պատասխանել է. խմբ․)․ «Կարծում եմ՝ դուք գլուխ կհանեք, Ձեզ հաջողություն եմ մաղթում, Դուք հիմա իմ աշխատակիցն եք»,-պատմել է Կիսելյովը։
Նշենք, որ ապրիլի 26-ին լրանում է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի 70-ամյակը: