ՀՀ–ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները․ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ
Նշենք, որ սա խաղաղության պայմանագրի տեքստի 9-րդ խմբագրությունն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները՝ տեքստի 9-րդ խմբագրությունը»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
Նշենք, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին պատասխանել էր ապրիլի սկզբին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։