Հայաստանն ու Իտալիան ռազմական ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Իտալիայում
Պաշտպանության նախարարի տեղակալը եռօրյա այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստան ու Իտալիան ռազմական ոլորտի համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը, որն ապրիլի 23-25-ը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, հանդիպումներ է ունեցել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ»,– ասված է հաղորդագրությունում
Նախարարի տեղակալը հանդիպել է պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հայաստանն ու Իտալիան ստորագրել են ռազմական համագործակցության տարեկան ծրագիր