Երևանի և Բաքվի միջև խաղաղության շանսերն ավելի մեծ են, քան երբևէ. Շոլց

Այսօր Բեռլինում Գերմանիայի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացել են բանակցություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շանսերն ավելի մեծ են, քան երբևէ։ Այդ մասին Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Նրա խոսքով, Ալիևի հետ բանակցությունների ընթացքում առաջին հերթին քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը։

«Մենք համակարծիք ենք, որ այս հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով»,- ասել է նա:

Շոլցը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել այս տարի։
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ իրենք համաձայնել են մասնակցել Ղազախստանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Հանդիպման ժամկետները դեռևս հայտնի չեն։