ԵԱՏՄ-ում ապրանքաշրջանառությունը 2023 թվականին ռեկորդային ցուցանիշի է հասել. Միշուստին

Միխայիլ Միշուստին
Ռուսաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում փոխադարձ առևտուրն ընդլայնվում է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում ապրանքաշրջանառությունը 2023 թվականին հասել է ռեկորդային 7,4 տրիլիոն ռուբլու՝ գրեթե կրկնակի գերազանցելով միավորման ստեղծման պահին (2015 թվական) գրանցված ցուցանիշները: Այս հայտարարությունն արել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը եվրասիական ինտեգրման հարցերով նստաշրջանում։
«Անընդհատ ընդլայնվում է նաև փոխադարձ առևտուրը։ 2023 թվականին Եվրասիական միությունում այն հասել է ռեկորդային 7 տրիլիոն 400 միլիարդ ռուբլու՝ գրեթե կրկնակի ավելի շատ, քան ստեղծման պահին։ Իսկ Անկախ պետությունների համագործակցությունում հաղթահարել է 10 տրիլիոն ռուբլու նշագիծը», - ասել է Միշուստինը։
Ադրբեջանը չի պատրաստվում անդամակցել ԵԱՏՄ-ին. Ալիև
Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետությանը, ապա Ռուսաստանի վարչապետը նշել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտեցել է 4 տրիլիոն ռուբլու:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
ՌԴ–ն ակտիվ աշխատում է ԵԱՏՄ-ում և ամուր դիրքեր պահպանում Եվրասիայում. Միշուստին