Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում

Դեպքի առնչությամբ 2 քաղաքացի վարչական պատասխանատվության է ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Արմավիրի ու Արարատի մարզերում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ)։
Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
«ԲԸՏՄ աշխատակիցները ջրային ռեսուրսների վերահսկողության ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր: Պարզվել է, որ քաղաքացիներ Խ. Կարապետյանն ու Գ. Պողոսյանը ձկնաբուծության նպատակով ապօրինի ջրառ են կատարել տարածքում ինքնաշատրվանող և խորքային 2-ական հորերից։ Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով կասեցվել է առանց համապատասխան թույլտվության 4 հորի շահագործումը»,– նշվում է հաղորդագրությունում։
Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում
Իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության, ներկայացվել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ։
Ապօրինի ջրառ Գեղարքունիքում. ավտոլվացման կետերի գործունեությունը կասեցվել է