Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱՄՆ-ի պահանջով Ուկրաինան առաջնագծից հետ է քաշել ամերիկյան «Աբրամսները»

«Աբրամսները». Արխիվային լուսանկար
ԱՄՆ-ի պահանջով Ուկրաինան առաջնագծից հետ է քաշել ամերիկյան «Աբրամսները»։ Նման պահանջ է ներկայացվել ռուսական ԱԹՍ-ների աշխատանքի պատճառով, հայտնում է Associated Press-ը։
Sputnik
Պարբերականի լրագրողները պատմել են, որ Ուկրաինայի զինված ուժերը ստիպված են ամերիկյան տանկերը հետ քաշել մարտական շփման գծից` ռուսական ԱԹՍ-ների կողմից պայթեցման սպառնալիքի պատճառով:
«Մեքենաները չափազանց խոցելի են ռուսական էժան անօդաչու թռչող սարքերի հարվածների նկատմամբ: Ուկրաինայի զինված ուժերին հանձնված 31 տանկից 5–ն արդեն ոչնչացվել է», - հայտնում է պարբերականը։
Ավելի վաղ The New York Times-ի լրագրողներն ուշադրություն էին դարձրել այն հանգամանքին, որ ռուսական էժան ԱԹՍ-ներն արդյունավետ են Արևմուտքի թանկարժեք տանկերին դիմակայելու հարցում: