Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել.Բաբուխանյան

Sputnik
«Հայ-ռուսական հարաբերությունների կրիզիսի արդյունքը մենք հիմա տեսնում ենք։ Այդ 4 գյուղերը, որ Նիկոլը հանձնում է թուրքերին այդ ճգնաժամի հետևանքն է, ինչպես նաև Արցախի կորուստը, ինչպես նաև Սև լճի կորուստը, մեր զոհերը»,–Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում արձանագրել է «Սահմանադրական իրավունք» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը։
Նրա խոսքով՝ այդ ճգնաժամը ստեղծվել է ոչ թե ժողովրդի կողմից, այլ արևմտյան, թուրքական «ագենտների», որոնք նպատակ ունեն «թաղել» Հայաստանը։
«Ավելի բարդ իրավիճակ ՀՀ-ՌԴ հարաբերություններում վերջին 200 տարվա մեջ չի եղել»,-արձանագրում է Հայկ Բաբուխանյանը։