Սկզբնական փուլում մեզ դիմում էին ամուսնական դավաճանության կամ կողակցին հետևելու հարցերով.Գաբրիելյան

Sputnik
2021 թվականին Հայաստանում հիմնադրվել է առաջին ու միակ մասնավոր խուզարկուի գրասենյակը` «Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոն», որի հիմնադիր-ղեկավարն է ոստիկանության փոխգնդապետ Հայկ Գաբրիելյանը։
Կազմակերպությունը «Դետեկտիվների Համաշխարհային Ասոցիացիայի» անդամ է և կոորդինացնում է Ասոցիացիայի աշխատանքներն Անդրկովկասի և Միջին Ասիայի պետություններում։
«Մասնավոր խուզարկուն իրականացնում է այլընտրանքային հետաքննություն այն դեպքերում, որոնց դեռ չի տրվել քրեաիրավական գնահատական։ Մասնավոր խուզարկու-դեդեկտիվներն օգտվում են բացառապես բաց աղբյուրներում առկա տեղեկատվությունից»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Հայկ Գաբրիելյանը։
Ըստ Հայկ Գաբրիելյանի` շատ հաճախ իրնց դիմում են խորհրդատվության համար, և համաձայն դեդեկտիվի կրեդոյի` խորհրդատվությունն անվճար է։
«Շատ հաճախ հենց խորհրդատվության ժամանակ հաճախորդը ստանում է իրեն անհրաժեշտ հարցերի պատասխանները»,-փաստում է Գաբրիելյանը։
«Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ բյուրոյի հիմնադիրը մեծապես կարևորում է հաճախորդի անձնական տվյալների պաշտպանությունն ու գաղտնիության ապահովումը։