Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան

Sputnik
Կառավարությունից երեկ հայտնեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 հատ սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։
Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում զարմանք է հայտնել, թե ինչու է սահմանազատումը սկսվել հենց Տավուշի մարզից։
«Պետք էր սահմանազատումը սկսել Սյունիքի կամ Վայոց ձորի մարզերից, որոնցում Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքներ է օկուպացրել»,-նշում է գեներալը։
Ըստ Ստեփանյանի՝ Տավուշի մարզում իրականացվող սահմանազատմամբ Հայաստանը կորցնում է իր համար նպաստավոր բարձունքները։