ՊԵԿ-ը հրապարակել է 2024 թ.-ի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Այն առաջին անգամ գլխավորում է բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։
Տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը հայ սպառողներին առավել հայտնի է «Վեստա» առևտրի ցանցով, խոշոր հարկատուների ցուցակի 5-րդ հորիզոնականում է։ 2-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, 3-րդում` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։
Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաև ծխախոտի տեղական արտադրողներն ու վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները։
«Տնտեսության այսպիսի կառուցվածքը, ընդ որում` տևական ժամանակ շարունակվող այսպիսի կառուցվածքը, խոսում է ապագայում Հայաստանի տնտեսության փլուզման մասին»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել «Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։