ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Ռազմական բախումների գծում հաջողությունը կախված է տեխնոլոգիական խնդիրների լուծման արագությունից և արդյունավետությունից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն արել է Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության համագումարի ժամանակ։
«Հաջողությունը կախված է նրանից, թե այսօր որքան արդյունավետ և արագ են լուծվում տեխնոլոգիական խնդիրները, ինչ առաջանցիկ տեմպերով են դա անում հակամարտող կողմերը։ Պարզապես իրական ժամանակում։ Եվ մեզ մոտ դա ստացվում է», - հայտարարել է Պուտինը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։